Ատամների խնամքը՝ նաեւ սրտի խնամք

Ատամների խնամքը՝ նաեւ սրտի խնամք

25.11.2013

Կոլումբիական համալսարանի գիտնականները, ովքեր բացահայտել են, որ ատամի խոզանակով ատամների կանոնավոր խնամքը եւ ատամնաբույժի պարբերական այցելություններն օգնում են կանխարգելել սրտի հիվանդությունները, պնդում են, որ ատամների խնամքը կարող է հանդիսանալ նաեւ սրտի խնամք:

 

Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ, եթե լնդերի վիճակը բարելավվում է, ապա սրտի հիվանդությունների պատճառներից մեկի՝ աթերոսկլերոզի խորացումը նույնպես դանդաղում է եւ հասնում կլինիկապես նշանակալի մակարդակի:

 

«Սա շատ կարեւոր է, քանի որ աթերոսկլերոզը խորանում է պերիոդոնտիտին եւ լնդերում մանրէների ակտիվությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ այս օրգանների փոփոխությունները կարող են կարեւոր դեր խաղալ մեկի կամ մյուսի կանխարգելման կամ ընթացքի դանդաղեցման գործում»,- the Journal of the American Heart Association ամսագրին է հաղորդել հետազոտության առաջատար հեղինակ Մոիզ Դեսվարոն (Moïse Desvarieux):

 

Հետազոտության համար գիտնականները ընտրեցին Մանհեթենի 420 բնակիչ, որոնց ուլտրաձայնի կիրառմամբ հետազոտել են պերիդոնտալ վարակների եւ քնային զարկերակներում աթերոսկլերոզի նշաններ հայտնաբերելու համար: Երեք տարուց հետազոտողները նկատել են, որ լնդերի վիճակի բարելավումը եւ լնդերի հիվանդությունների հետ կապված սպեցիֆիկ  մանրէների քանակության նվազումը  կորելացվում է անոթային հիվանդությունների բարելավման հետ, հաղորդում է News Max-ը:

 

«Մեր հետազոտությունները հստակ կապ են ցույց տալիս բերանի խոռոչում տեղի ունեցող փոփոխությունների եւ քնային զարկերակների պատի հաստացումների միջեւ»,- հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ատամնաբույժ Փանոս Պապանոուն:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: