Սուրճը` որպես դեղամիջոց

Սուրճը` որպես դեղամիջոց

26.11.2013

Գիտական հետազոտությունները  ցույց են տվել, որ սուրճը շատ դեպքերում դեղամիջոցի պես է ներգործում մարդու օրգանիզմի վրա: Այստեղից էլ հետևություն, որ նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են դեղի հետ, այսինքն կարևոր է  իմանալ ու պահպանել օգտագործելու չափը, քանի որ այն ունի շատ օգտակար հատկություններ….

 

Սուրճն արգելակում է 2-րդ կարգի շաքարային դիաբետի զարգացմանը, դրսի անբարենպաստ  գործոնների ազդեցությունից պաշտպանում է դիաբետից ախտահարվող ենթաստամոքսային գեղձը, ինչպես նաև` իջեցնում լյարդի ցիրոզի վտանգը: Ընդ որում սուրճի պաշտպանական գործողությունը կապված չէ միմիայն կոֆեինի հետ, այն  կախված է նաև շատ հանքանյութերից ու սուրճի հատիկների բաղադրակազմի մեջ  մտնող բուսական ծագման այլ նյութերից:

 

Գիտնականները գտնում են, որ սույն հայտնագործությունը կարող է օգտակար լինել  բարձր վտանգի խմբում հայտնված մարդկանց լյարդի հիվանդությունների կանխարգելիչ բուժման ժամանակ:  Ապացուցված է, որ անգամ սուրճի բույրն է ունակ դրականորեն ազդելու գլխուղեղի բջիջների վրա` ուժեղացնելով նրա ակտիվությունը: Սուրճ  օգտագործող հեռագնա փոխադրամիջոցների վարորդները հազվադեպ են ենթարկվում  ՃՏՊ-ների, քանի որ կոֆեինը մեծացնում է օրգանիզմի ակտիվությունը:

 

Սուրճը մարդուն ոչ միայն առույգացնում, այլև դարձնում է ավելի խելոք: Այն նաև բարելավում է ուղեղի աշխատանքը, ազդելով նրա ուշադրության ու հիշողության գործընթացի վրա, նաև ի զորու է տարեց հասակում կանխել հիշողության կորուստն ու ցրվածությունը: Որոշակի հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ սուրճի սիրահարների մոտ ցածր է պարկինսոնիզմով հիվանդանալու հավանականությունը:

 

Կանոնավորապես  սուրճ խմող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրճատվում է ավելի քան 60 տոկոսով: Այս փաստը հաստատվել է 20 տարի տևած հետազոտության արդյունքում, և այդ հայտնագործությունը կարող է օգնել կանխարգելիչ ու բուժիչ դեղամիջոցների ստեղծման գործին: Սուրճը նաև օգտակար է  շուրթի ու լեզվի քաղցկեղի առաջացումից խուսափելու համար: Դա բացատրվում է նրանով, որ սուրճը պարունակում է շատ կենսաբանական միացություններ, որոնք դրսևորում են հակաքաղցկեղային գործողություն:

 

Թույլ սեռի ներկայացուցիչները պետք է իմանան, որ օրական 2 գավաթ սուրճ խմելով կարելի է դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացը, քանի որ սուրճի մեջ  առկա հակաօքսիդանտներն իջեցնում են մարդու մաշկը վնասող ազատ թթվածնային ռադիկալների  ազդեցությունը: Բացի այդ, կոֆեինը արագացնում է նյութափոխանակությունը և հյուսվածքներում մոբիլիզացնում է ճարպաթթուներին, ինչը նպաստում է նիհարելուն, կազմվածքի բարելավմանը:

 

Սուրճը պարունակում է գեղեցիկ մաշկի և կազմվածքի համար անհարժեշտ վիտամիններ ու հանքանյութեր,  նաև հանդիսանում է հակաօքսիդանտներով ամենահարուստ մթերքը: Սև սուրճի մեջ, ինչպես նաև կարմիր գինում, առկա են պոլիֆենոլներ, որոնք օգնում են վնասակար նյութերն օրգանիզմից հեռացնելուն:

 

Իսրայելցի գիտնականները կամավորների վրա կատարած գիտափորձով հանգել են  այն եզրակացության, որ եթե սև սուրճով  ստեյկ են խմում, ապա «կարմիր մսի» պարունակած վնասակար նյութերի 80 տոկոսը չի թափանցում  արյան մեջ: Ինչպես է դա տեղի ունենում. Սև սուրճում և կարմիր գինու մեջ առկա պոլիֆենոլները մսի հետ ընկնելով  ստամոքս, շրջափակում են վնասակար նյութերին, կանխելով դրանց ներծծվելն արյան մեջ, միաժամանակ կանխում են նաև այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը և քաղցկեղը:   

 

Սուրճի և կանաչ թեյի ամենօրյա օգտագործումն օգնում է ուղեղի կաթվածի առաջացման վտանգի իջեցմանը: Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ նշված ըմպելիքների կիրառումն օգտակար է հատկապես սիրտ-անոթային համակարգի համար, քանի որ արգելք է հադիսանում  արյան խցանումների առաջացմանը, քանի որ մասնագետների կարծիքով այդ ըմպելիքներում առկա հակաօքսիդանտներն  ունեն  բուժկանխարգելիչ հատկություն:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: