«ՆՈՐԱՐԱՐ  ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ  ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ» ֆորում Երևանում

«ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ» ֆորում Երևանում

27.01.2014

Եթե Դուք  ընդհանուր ստոմատոլոգ եք, դիմածնոտային վիրաբույժ եք, օրթոպեդ եք կամ ատամնատեխնիկ  եք և ուզու՞մ եք պարզաբանել հետևյալ հարցերը.

 

  • պլանավորումը ստոմատոլոգիայում, օգտագործելով ավանդական մեթոդները և կոմպյուտորային ձևավորումը,
  • շաբլոնների միջոցով ոչ ինվազիվ վիրաբուժության (իմպլանտացիայի) առավելությունները և հնարավորությունները,
  • հյուսվածքների լավացման առանձնահատկությունները,
  • պացիենտի վարումը և ժամանակավոր պրոթեզավորման առանձնահատկությունները,
  • քննարկել ցիրկոնի երկօքսիդից անհատական աբատմենտների պատրաստման կարգը և CADCAM տեխնոլոգիաների օգտագործումը,
  • գեղագիտական պրոթեզավորման, վինիրների և պսակների պատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում հակադարձ պլանավորման վրա, այսինքն, տեխնիկի կողմից հատուկ մոմերով իրականացվում է ձևավորում և էսթետիկ մոդելների ստացում, ապա այդ էսթետիկ ձևավորման տվյալների տեղափոխումը բերանի խոռոչ և պացիենտի հետ արդյունավետ շփման ապահովումը: Կքննարկվի ատամների հղկման առանձնահատկությունները, սիլիկոնե ինդեքսների ստացումը, եզրային հարթակի ձևը և մակարդակը:
  • քննարկել ամբողջական անատամության ժամանակ վիրաբուժական և օրթոպեդիկ վերականգման փուլերը, անհապաղ իմպլանտացիայի  և  իմպլանտանտը վաղաժամ բեռնելու պլանավորման առանձնահատկություները:

 

Ապա հրավիրում ենք Ձեզ մասնակցելուՆՈՐԱՐԱՐ  ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ  ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄֆորումին.

 

  • երբ և որտեղ.  2014թ-ի փետրվարի 22-ին, ժամը 10:00-16:00 (սուրճի ընդմիջումով), Մ. Հերացու անվան ԵՊԲՀ նիստերի դահլիճում,
  • հիմնական թեման. “Նորարար մոտեցումները ռեկոնստրուկտիվ և էսթետիկ պրոթեզավորման ժամանակ”,
  • զեկուցողը. Արամ Լենսերի Դավիդյան (“Ավրորա” կլինիկայի գլխավոր տնօրեն, Մոսկվա),
  • վճար. մասնակցությունը անվճար է,
  • ինչպես մասնակցել. անհրաժեշտ է մինչև 2014 թ.-ի փետրվարի 20-ի ժամը 13:00-ն լրացնել այս առցանց դիմումը: Ձեր մասնակցության հաստատումը կստանաք մինչև փետրվարի 20-ի ժամը19:00-ն` ձեր կողմից նշված կապի միջոցով:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: