Ինչպիսի չափորոշիչներով է  իրականացվում երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը

Ինչպիսի չափորոշիչներով է իրականացվում երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը

13.02.2014
ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 11-ի N45-Ն  հրամանով հաստատված չափորոշչով սահմանվել է, որ մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով պետական պատվերի շրջանակներում իրականացվում է երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը: 
 
Ինչպես 0-8 և 12, այնպես էլ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման, տրվում է ուղեգիր մանկական մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, իսկ տվյալ տարածքում վերջինիս բացակայության դեպքում` մեծահասակների ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներ (կաբինետներ), որտեղ տեղադրված է պետական պատվեր երեխաների ստոմատոլոգիական բուժօգնության տեսակի գծով: 
 
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, միաժամանակ, երեխայի օրինական ներկայացուցիչը ապահովվում է տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: