Քիչ քանակությամբ ատամի մածուկ օգտագործեք

Քիչ քանակությամբ ատամի մածուկ օգտագործեք

17.02.2014

Ամերիկայն ստոմատոլոգիական ասոցացիան (ԱՍԱ)  խորհուրդ է տալիս շատ քիչ քանակությամբ ատամի մածուկ օգտագործել՝ բրնձահատիկի չափ՝ այն քսելով երեխայի առաջային ատամների վրա, իսկ հետո, երբ երեխան կդառնա երեք տարեկան, ծավալը հասցնել ոլոռի հատիկի չափի:

Մանկական ստոմատոլոգիայի ամերիկյան ակադեմիայի խորհուրդների համաձայն իրականացվող այսպիսի նոր քաղաքականությունը, պայմանավորված էր նրանով, որ ամերիկյան երեխաների 25%-ը փչացած ատամներ ունեն դեռ մանկական տարիքից, հայտարարել է Էդմոդ Լ. Տրուելովը՝ գիտական հարցերով խորհրդի խմբի ներկայացուցիչը, հաղորդում է Fox News-ը:

Քիչ քանակությամբ ֆտորացված ատամի մածուկների օգտագործումը կարող է օգնել կանխարգելել կարիեսը երեխաների մոտ եւ  նվազեցնել ֆլյուորոզի առաջացման հավանականությունը՝ վիճակ, երբ ատամները, շատ մեծ քանակությամբ ֆտորի ազդեցության պատճառով վաղ տարիքում դառնում են անգույն:

Երեխաներին պետք է սովորեցնել, որ նրանք ռիսկի նվազեցման համար թքեն մածուկի ավելցուկները, համաձայն ADA նոր խորհուրդների:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: