4 ամսական երեխայի ուղեղում հայտնաբերել են ձևավորված ատամներ

4 ամսական երեխայի ուղեղում հայտնաբերել են ձևավորված ատամներ

03.03.2014

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. բժիշկները 4 ամսական փոքրիկի ուղեղը վիրահատելու ժամանակ դրանում հայտնաբերել են լիովին ձևավորված ատամներ։

 Ինչպես հայտնում է The Huffinghton Post-ը, երեխան ուղեղի հատվածում ուռուցք է ունեցել, որը հեռացնելու նպատակով բժիշկները վիրահատել են նրան։ Սակայն նախքան վիրահատությունն արված ռենտգենային ճառագայթումը ցույց է տվել ուղեղի ներսում ատամներին նման գոյացություններ կան։

Պարբերականը նշում է, որ բժշկության պատմության ընթացքում սա, թերևս, ամենահազվագյուտ դեպքերից է, երբ ինչ-որ մեկի ուղեղում ատամներ են հայտնաբերվել։

Նրանց խոսքերով, փոքրիկն այժմ ապաքինվում է։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: