Երեւանում մեկնարկեց «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային ցուցահանդեսը

Երեւանում մեկնարկեց «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային ցուցահանդեսը

14.03.2014
Երեւանում մարտի 14-ին մեկնարկեց «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպել են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին եւ ապա կարմիր ժապավենը կտրեցին քաղաքապետարանի առողջապահության վարշության պետ Կամսար Բաբինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար  Հրայր Անտոնյանը, Մերգելյան ինստիտուտի տնօրեն Արսեն Թարոյանը եւ Ռուսաստանի Դաշնության արեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
 
Նախագծի ղեկավար Ադելինա Քոչարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է հայ մարդուն ներկայացնել դեղագործության եւ առողջապահության ոլորտներում գործող տեղական եւ արտերկրյա արտադրողների ապրանքներն ու ծառայությունները:
 
Այս տարվա «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014»-ում ցուցադրված են ավելի քան 80 կազմակերություն, որոնց մոտ 30%-ը, ինչպես նշեց Ադելինա Քոչարյանը, արտերկրյա կազմակերպություններ են:
 
«Ավելի քան 80 կազմակերպություններ են ներկայացված տարբեր երկրներից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Բելոռուսիայից եւ, բնականաբար, Հայաստանից», - իր խոսքում նշեց Բաբինյանը:
 
«Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ մարտի 16-ը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: