Օրթոդոնտների համար նախատեսված մասնագիտական գրականություն պակաս կա

Օրթոդոնտների համար նախատեսված մասնագիտական գրականություն պակաս կա

05.05.2014

Հայաստանում մասնագիտական գրականության պակաս կա, կարծում է օրթոդոնտ Թորոս Ալկանը, ով Ստամբուլից Երեւան է ժամանել՝ Օրթոդոնտների առաջին միջազգային համագումարին մասնակցելու համար։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Թորոս Ալկանը ասաց, որ, իր կարծիքով, հայերեն եւ նույնիսկ ռուսերեն գրականությունը շատ քիչ է, իսկ դա մեծ խնդիր է, քանի որ բժիշկների որոշ մասը, մասնավորապես, ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ անգլերենին լավ չեն տիրապետում։

«Եթե անգլերեն լավ չկարդաս, անպայման խնդիրներ կունենաս, որովհետեւ օրթոդոնտիային վերաբեղվող բոլոր գրքերն ու հոդվածները անգլերեն են։ Եթե Գերմանիա գնաս, այնտեղ էլ ամենը անգլերեն է, Թուրքիա գնաս՝ այնտեղ էլ է անգլերեն։ Ոլորտի նորությունների հետ ծանոթանալու համար պետք է լավ անգլերեն իմանալ», - ասաց Թորոս Ալկանը։

Օրթոդոնտի կարծիքով, մասնագիտական գրականությունը ցանկալի է հայերեն թարգմանել՝ դա շատ օգտակար կլինի հայ մասնագետներին։ Բայց շատ կարեւոր է նաեւ հայ մասնագետների անգլերենի իմացության մակարդակը բարձրացնել, քանի որ, ինչպես նշեց բժիշկը, միջազգային կոնգրեսներում բոլոր դասախոսությունները անգլերեն են։

Հայաստանի օրթոդոնտիան եւ ստոմատոլոգիան Թորոս Ալկանը շատ բարձր գնահատեց եւ ասաց, որ Հայաստանում այսօր շատ լավ մասնագետներ կան, սակայն նրանք դեռ ճանապարհ ունեն անցնելու՝ միջազգային մակարդակին հասնելու համար։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: