Երեւանում անցկացվեց օրթոդոնտների առաջին միջազգային համագումարը

Երեւանում անցկացվեց օրթոդոնտների առաջին միջազգային համագումարը

05.05.2014

Երեւանում մայիսի 3-ից 4-ը անցկացվեց Օրթոդոնտների առաջին միջազգային համագումարը, որը կազմակերպել է Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիան:

Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի նախագահ Հրանտ Տեր-Պողոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին օրթոդոնտիան արագորեն զարգանում է Հայաստանում, եւ այս համագումարը կօգնի մոտեցնել այն միջազգային ստանդարտներին եւ ավելի որակյալ սպասարկում ապահովել:

Կոնգրեսը շատ հետաքրքիր եւ օգտակար էր հայ օրթոդոնտների համար, քանի որ այն հնարավորություն տվեց շփվել միմյանց հետ եւ փորձի փոխանակում իրականացնել, կարծում է Հրանտ Տեր-Պողոսյանը: «Մեր մասնագետները հաճախ աշխատում են անջատ-անջատ եւ առիթ չեն ունենում շփվել եւ միմյանց աշխատանքները համեմատել եւ գնահատել», - ասաց նա:

«Սա այս մեծության առաջին միջոցառումն է օրթոդոնտների համար Հայաստանում», - ասաց Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Սարգսյանը: Նա նշեց նաեւ, որ կոնգրեսին մասնակցել են առաջատար մասնագետներ Բելգիայից, Հունգարիայից, Թուրքիայից եւ Ռուսաստանից: Բազմաթիվ հյուրեր կային նաեւ Վրաստանից՝ նրանք եկել էին կոնգրեսի դասախոսությունները լսելու եւ փորձի փոխանակման համար:

Բանախոսները ներկայացրեցին մի շարք նոր մոտեցումներ օրթոդոնտիայում, որոնց թվում են, օրինակ, նոր անտեսանելի սարքավորումները՝ ատամնաշարի եւ ծնոտների դեֆորմացիաների շտկման համար:

Կոնգրեսին երկու դասախոսություններով ելույթ եկավ Բելգիայից ժամանած Գուիդո Սամփերմանսը (Guido Sampermans), ով, ինչպես նշեցին կոնգրեսի այլ մասնակիցները, համարվում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը եւ հսկայական փորձ ունի: «Նա ներկայացնելու է երկու նեղ մասնագիտական թեմա, որոնք շատ հետաքրքիր են օրթոդոնտների համար», - ասաց Հայկ Սարգսյանը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: