Մեկնարկեց «Առողջապահություն և դեղագործություն-2015» ցուցահանդեսը

Մեկնարկեց «Առողջապահություն և դեղագործություն-2015» ցուցահանդեսը

28.03.2015

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտական ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 խոշոր բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, բժշկական սարքավորումներ արտադրողներ ու ներմուծողներ։ Այս տարի ավելի մեծ թվով կազմակերպություններ են ներկայացված Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսրայելից, Ղազախստանից:

Պաշտոնական բացմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակում նախատեսված միջոցառումները նոր խթան կհանդիսանան առողջապահական և դեղագործական կազմակերպությունների համագործակցության ընդլայնման գործում։

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսին իր ուղերձն էր հղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Դրանում մասնավորապես ասվում է.

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015»-ը լավ հնարավորություն է ծանոթանալու Հայաստանի բժշկության և դեղագործության առաջատար կազմակերպությունների ձեռքբերումներին։ Մեծ է այս ցուցահանդեսի առաքելությունը` դրանք ներկայացնելու, մասնակիցների միջև գործնական կապերի, շահավետ փոխհամագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու գործում։

Նման միջոցառումները համահունչ են Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրին և երկրի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում` առողջապահության և դեղագործակցության զարգացման ռազմավարությանը։

Վստահ եմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի և կծառայի իր նպատակին»։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: