Ատամները հնարավոր կլինի բուժել առանց ներարկումների

Ատամները հնարավոր կլինի բուժել առանց ներարկումների

25.01.2016
Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) գիտնականներն անզգայացման նոր միջոց են մշակել, որը ներարկում չի պահանջում:   Այդ մշակումը կուրախացնի բոլոր հիվանդներին, որոնք վախենում են ատամնաբույժի մոտ գնալ, որովհետեւ ատում են ներարկումները:  
 
Բժիշկ Ռենատա Ֆոնչեկա Վիաննա Լոպեսը եւ իր գործընկերները ասեղների փոխարեն գերադասում են իոնոֆորեզ օգտագործել. մշտական հոսանքի աղբյուրը հնարավորություն կտա մեծացնելու տեղային անզգացնողների, օրինակ` լիդոկայինային գելի արդյունավետությունը:  Այդ մեթոդի օգնությամբ հնարավոր կլինի դեղամիջոցները լրիվ անցավ մտցնել օրգանիզմ, ինչի շնորհիվ ատամների բուժման գործընթացը պակաս սարսափելի կլինի: Ավելին, իոնոֆորեզի կիրառումն անհամեմատ ավելի անվտանգ է, քան ներարկումը. Անզգայացման նման մեթոդի դեպքում վարակ մտցնելու ռիսկը զգալիորեն նվազում է:  
 
Գիտնականները կենդանիների վրա արդեն հաջողությամբ փորձարկել են իրենց մշակումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր սարքն օգնել է  12 անգամ մեծացնել անզգացնող նյութի ներթափանցումը: Այժմ հեղինակները պիտի մեթոդը փորձարկեն մարդկանց վրա: 
 
Հետազոտողները չեն բացառում, որ իրենց մշակած միջոցը կկիրառվի ոչ միայն ստոմատոլոգիայում, այլեւ բժշկության այլ ոլորտներում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: