Բերանի խոռոչում մանրէները կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկ մատնանշել

Բերանի խոռոչում մանրէները կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկ մատնանշել

21.04.2016
Բերանի խոռոչում մանրէները կարող են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ մատնանշել: Այդ մասին հայտնում են NYU Langone Medical Center-ի հետազոտողները:
 
Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ենթաստամոքսային գեղձի զարգացող քաղցկեղը բերանի խոռոչի միկրոֆլորայում փոփոխություններ է առաջացնում: Այդ փոփոխությունների հայտնաբերումը կարող է քաղցկեղի այդ տեսակի զարգացման բարձր ռիսկ մատնանշել կամ էլ արդեն առաջացած ուռուցքի նշան լինել:
 
Գիտնականները Սյաոջու Ֆենի գլխավորությամբ վերլուծել են մանրէների նմուշները, որոնք վերցվել էին 700 կամավորի բերանի խոռոչից. հետազոտության սկզբի պահին նրանք բոլորն առողջ էին, սակայն  10 տարվա ընթացքում նրանց մոտավորապես կեսի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ են ախտորոշել:
 
Պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնց բերանի խոռոչում հայտնաբերվել էր Porphyromonasgingivalis միկրոօրգանիզմը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելացել էր 59 տոկոսով: Ռիսկը մեծացել էր այն դեպքում, եթե բերանում առկա էր  Aggregatibacteractinomycetemcomitans-ը. նման մարդկանց մոտ  քաղցկեղը երկու անգամ ավելի հաճախ էր զարգանում: Հետաքրքիր է, որ այդ մանրէները համարվում են պարոդոնտիտի զարգացման հիմնական պատճառը:
 
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց կհաջողվի նոր սկրինինգային թեստ ստեղծել, որը թույլ է տալիս բերանի միկրոֆլորայի գնահատման օգնությամբ որոշել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
 
NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: