Աղջիկն ատամների սպիտակեցումից հետո երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել

Աղջիկն ատամների սպիտակեցումից հետո երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել

17.06.2016
Ատամների սպիտակեցման սովորական պրոցեդուրան  18-ամյա Էբբի Քիլբրայդի համար իսկական մղձավանջով է ավարտվել: Նրա դեմքին երրորդ աստիճանի այրվածքներ են առաջացել: 
 
Մեծ Բրիտանիայի երիտասարդ բնակչուհին որոշել է բրեկետների հեռացումը նշել ատամների սպիտակեցման պրոցեդուրայով: Աղջիկը երազում էր «նոր Քայլի Ջեններ» դառնալ եւ ընկերուհիների առաջ գլուխ գովել հոլիվուդյան ժպիտով, սակայն բախվել է թերապիային ծանրագույն հակազդեցության: 
 
Հաջորդ առավոտ նա արթնացել է այնպիսի զգացողությամբ, ասես լնդերը մասնատվելու են: Պարզվել է, որ դրանք մեծապես այտուցվել են եւ ծածկվել արյունոտ փուչիկներով: Նրա օրգանիզմն այդպես էր արձագանքել այն գելին, որն օգտագործվել էր սպիտակեցման պրոցեդուրայի ընթացքում:  
 
Facebook-ում իր գրառման մեջ աղջիկը լուսանկարների մի ամբողջ շարք է ներկայացրել, թե ինչի է հանգեցրել ատամների սպիտակեցումը:  «Ես ընդամենը ուզում եմ գրել, թե ինձ ինչ է պատահել վերջին մի քանի օրվա ընթացքում, որպեսզի մյուսները նման սխալ չանեն», - պատմել է նա:
 
Էբբին պատմել է, որ ատամների սպիտակեցման համար ինքը դիմել է իր ծանոթ կնոջ, որը տանը նման ծառայություններ էր մատուցում:  Պրոցեդուրան մեկ ժամ է տեւել եւ ամեն  10-15 րոպեն մեկ կինը սպիտակեցնող գել է քսել: Միաժամանակ նա աղջկանից չի հարցրել, թե  արդյոք նա ալերգիա ունի, ինչպես եւ հատուկ թեստ չի անցկացրել: Պրոցեդուրայի ավարտից հետո Էբբիի ամբողջ բերանը համրացել է, իսկ շրթունքներն ուռել են, բայց կինը հայտնել է, թե դա նորմալ է: Նա աղջկան խորհուրդ է տվել շրթներկ օգտագործել պրոցեդուրայի հետքերը թաքցնելու համար: 
 
Վատագույնը սկսվել է հաջորդ օրը, երբ ալերգիկ հակազդեցությունն ավելի ուժգնորեն է զարգացել: Ընդհանուր բժիշկը Էբբիին հայտնել է, որ նա մեծ հիմարություն է թույլ տվել եւ աղջկա համար դա պետք է դաս լինի մինչեւ կյանքի վերջ: Նա նրան հակագիստամիններ է նշանակել, որոնք նրան չեն օգնել: 
 
Էբբիին զննել է երեք տարբեր ատամնաբույժ, որոնք նրա մոտ երրորդ աստիճանի այրվածքներ են ախտորոշել: Աղջկան նոր դեղեր են նշանակել եւ սուպերով ու թերխաշ ձվով խիստ սննդակարգ: Միայն դրանից հետո է նրա վիճակը սկսել բարելավվել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: