Մուլտֆիլմերը ստոմատոլոգներին օգնում են բուժել երեխաներին

Մուլտֆիլմերը ստոմատոլոգներին օգնում են բուժել երեխաներին

29.08.2016

Ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմ դիտելը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը, ինչպես նաեւ նվազեցնում է ագրեսիան:

7–9 տարեկան 56 երեխա, որոնք բուժում են անցել Սաուդյան Արաբիայում Սաուդ արքայի անվան համալսարանին կից ատամնաբուժական կլինիկայում,  Merlin iTheatre տեսաակնոց են ստացել: Վերահսկիչ խմբի հետ աշխատել են այնպես, ինչպես սովորական հիվանդների հետ: Երեխաները երեք անգամ են այցելել ատամնաբույժին:   Մոտավորապես կեսժամանոց սեանսի մեջ մտել է բերանի խոռոչի զննումը, տեղային անզգայացումը եւ ատամի վերականգնումը:  Հետազոտողները հատուկ սանդղակի օգնությամբ չափել են երեխաների մոտ տագնապի եւ համագործակցային   (հակամարտություններից հրաժարման եւ փոխզիջումների ձգտման հետ կապված) պահվածքի մակարդակը, ինչպես նաեւ չափել են ճնշումը եւ զարկերակը:  Դրանից բացի, երեխաները յուրաքանչյուր պրոցեդուրայի ընթացքում գնահատել են իրենց վիճակը:  Պարզվել է, որ այն երեխաները, որոնք ակնոցի օգնությամբ մուլտֆիլմեր են դիտել, զգալիորեն ավելի փոքր տագնապ են ապրել եւ բժշկի հետ գործակցելու ավելի մեծ պատրաստակամություն են դրսեւորել, քան վերահսկիչ խմբի երեխաները, հատկապես` անզգայացման ընթացքում:  

Բացի այդ, վերահսկիչ խմբում զարկերակի միջին ցուցանիշները ներարկման ընթացքում ավելի բարձր են եղել, քան շեղող գործոն ունեցող երեխաների մոտ: Սակայն իրենք` երեխաները զգացողություններում ոչ մի տարբերություն չեն նկատել:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ աուդիովիզուալ խթանների միջոցով շեղելը կարող է օգտակար լինել երեխաների բուժման ընթացքում: Այդ մասին հայտնում է   Acta Odontologia Scandinavica ամսագիրը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: