Ինչո՞ւ է կարիեսը վտանգավոր սրտի համար եւ ինչպե՞ս կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

Ինչո՞ւ է կարիեսը վտանգավոր սրտի համար եւ ինչպե՞ս կարող է քաղցկեղի պատճառ դառնալ

18.02.2020

Կարիեսը եւ ատամների մյուս խնդիրները միայն էսթետիկ չեն. հիվանդ ատամները կարող են առաջ բերել ամենատարբեր հիվանդություններ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններից մինչեւ օնկոլոգիական։

Ինչպես հավաստիացնում է Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) գլխավոր ատամնաբույժ Անդրեյ Յարեմենկոն, փտող ատամները օտարածին մանրէների մշտական աղբյուր են, որոնց դեմ օրգանիզմն անընդհատ պայքարում է՝ իմունային համակարգը «մարտական պատրաստության» վիճակի մեջ պահելով։

«Իմունիտետի գլխավոր ֆունկցիաներից մեկը ուռուցքային մուտանտ-բջիջներ որսալն է, որոնք ամեն վայրկյան ծնվում են մեզանից յուրաքանչյուրի օրգանիզմում։ Առողջ իմունային համակարգը սովորաբար այդ խնդիրն արագ է լուծում, բայց եթե նրա ուժերը ծախսվեն «փտած» ատամների վարակների դեմ պայքարելու վրա, ապա մուտանտ-բջիջները «կմնան առանց վերահսկողության», ինչը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Բացի այդ, օրգանիզմը կարող է աուտոիմունային արձագանք տալ, այսինքն՝ իմունային ագրեսիայով հարձակվել իր բջիջների վրա՝ դրանք «օտարի» տեղ ընդունելով։ Նման սխալ գործելը նրա համար հեշտ կլինի, քանի որ «օտարները» բերանի խոռոչի մշտական բորբոքման դեպքում շատ են։ Նման մեխանիզմն ընկած է աուտոիմունային հիվանդությունների (օրինակ, համակարգային կարմիր գայլախտի, ռեւմատոիդ արթրիտի) զարգացման հիմքում»,- ասել է մասնագետը «Դոկտոր Պիտերի» հարցազրույցում։

Սրտի համար, մասնագետի խոսքով, հիվանդ ատամները նույնպես վտանգավոր են։

«Բերանի խոռոչի մշտական բորբոքումները կարող են հանգեցնել բակտերիալ էնդոկարդիտի՝ սրտի ձեռքբերովի արատի։ Ես արդեն չեմ ասում հայմորների հիվանդությունների ու փափուկ հյուսվածքների թարախային բորբոքումների մասին, որոնք առաջ են գալիս չբուժված կարիեսի բարդություններից, եւ որոնցից պացիենտը կարող է անգամ մահանալ»,- նշել է ատամնաբույժը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: