Ատամի թելն այնքան օգտակար չէ, իսկ դրա օգուտը մեծապես չափազանցված է

Ատամի թելն այնքան օգտակար չէ, իսկ դրա օգուտը մեծապես չափազանցված է

22.08.2016
Ատամի թելի արդյունավետության ոչ մի գիտական ապացույց չկա, իսկ դրա օգուտը մեծապես չափազանցված է: Նման եզրակացության են հանգել Associated Press-ի լրագրողները, որոնք հետաքննություն են անցկացրել` ցանկանալով պարզել, թե իրոք ատամի թելն այդքան արդյունավետ է, որքան պնդում են ոմանք:  
 
Լրագրողները պաշտոնական մարմիններին հարցում են ուղարկել եւ պատասխան են ստացել, որ ատամի թելի օգուտը հաստատող հետազոտություններ չեն անցկացվել: Ավելին, եթե նախկինում Ճիշտ սննդի ուղեցույցում նման թելի օգտագործման հրահանգներ կային,   2016 թվականին դրանք հանվել են այդ փաստաթղթից: 
 
Լրագրողները նաեւ ընտրել են վերջին 10 տարվա ընթացքում 25 ամենահեղինակավոր գիտական աշխատանքները, որոնք ատամի մածուկի օգտագործումը համեմատում են ատամի մածուկի եւ թելի համադրված օգտագործման հետ: Պարզվել է, որ ատամի թելի արդյունավետությունը, մեղմ ասած, չափազանցված է: Գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ դրա օգուտի ապացույցները թույլ են, անհուսալի եւ, ամենայն հավանականությամբ, հիմնված են ոմանց շահերի վրա: Սակայն 2015 թվին անցկացված նորագույն հետազոտություններից մեկը մատնանշել է, որ ատամի թելն անօգուտ է: Եվս մեկ հետազոտության հեղինակները հայտնել են, որ դրա արդյունավետության ոչ մի ապացույց չեն հայտնաբերել: Միակ հետազոտությունը, որը հաստատել է ատամի թելի օգտակարությունը` որոշակի կապ ի հայտ բերելով դրա օգտագործման եւ լնդերի բորբոքման ավելի փոքր հավանականության միջեւ,   Associated Press-ի լրագրողները ծայրաստիճան թույլ են համարել:
 
Լրագրողների կարծիքով, ատամի թելի օգտակարությունը հաստատած հետազոտությունները կամ վճարվել են արտադրողների կողմից կամ դրանց փոքր քանակությամբ մարդիկ են մասնակցել, կամ   դրանք ոչ շարունակական են եղել, եւ լնդերի որոշ հիվանդություններ ուղղակի չեն հասցրել դրսեւորվել, կամ էլ դրանցում հնացած մեթոդներ են կիրառվել: Հետազոտություններից մեկին ընդամենը 25 մարդ է մասնակցել եւ նրանք ընդամենը մի օր են ատամի թել օգտագործել: Մեկ ուրիշ հետազոտություն ընդամենը երկու շաբաթ է շարունակվել. դա չափազանց քիչ է մասնակիցների ատամների առողջության մասին եզրահանգումներ անելու համար:   
 
Որոշ ատամնաբույժներ, իմիջիայլոց, պնդում են, որ ատամի թելը կարող է ոչ միայն օգնել հիվանդությունների կանխարգելմանը, այլեւ վնաս տալ` վնասելով լնդերը եւ դրանով բորբոքման զարգացում հրահրել: 
 
Հիշեցնենք, որ մարդիկ արդեն 2 դարից ավելի է, ինչ ատամի թել են օգտագործում ատամների միջեւ տարածությունը մաքրելու համար. դեռեւս 1815 թվականին Նոր Օռլեանից մի ատամնաբույժ առաջարկել է սննդի մնացորդները հեռացնել մետաքսի թելի օգնությամբ: 1989 թվականին Johnson & Johnson ընկերությունը այդ արտադրանքի արտոնագիր է ստացել:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: