Ամերիկացի գիտնականները նշել են ճարպակալման դեմ պայքարող մթերքը

Ամերիկացի գիտնականները նշել են ճարպակալման դեմ պայքարող մթերքը

24.09.2019

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրական ոչ մեծ քանակությամբ ընկուզեղենի գործածումը կարող Է նվազեցնել ճարպակալման զարգացման ռիսկը:

Այսպես, դրական արդյունքի համար բավական Է գործածել ընկուզեղենի օրական նորմայի կեսը, այսինքն՝ 14 գրամ: Նրանց թվում, ովքեր կանոնավոր կերպով օրական այդ քանակությամբ ընկույզներ են կերել, հինգ կիլոգրամից ավելի հավաքելու եւ ճարպակալմամբ հիվանդանալու ռիսկը նվազել Է 23 տոկոսով նրանց համեմատությամբ, ովքեր դա չեն արել:

Հետազոտությանը մասնակցել են 40-ից 75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 238 386 բուժքույր՝ 24-ից 44 տարեկան,  որոնց վիճակը հսկել են ավելի քան 20 տարի: Գիտափորձի մասնակիցները տեղեկատվություն են տրամադրել իրենց քաշի, սննդաբաժնի, ալկոհոլի գործածման եւ ֆիզիկական ակտիվության մասին:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: