Questions and answers
Name *
E-mail *
Phone
Age
Ask *
* - required
 
question
Բարեվ ձեզ։Բժիշկ ջան ունեմ լնդերի լուրջ պրոբլեմ,ամբողջ ատամներիս արմատները բացվում են,դրա հետ մեկ տեղ արողջ ատամը կոտրվում ու քայքայվում է։Խնդրում եմ ասացեք սկզբի համար ինչ դեղորայք օկտագործեմ մինչեվ մոտենամ ձեզ։
Վահե Սերոբյան
answer
Բարև ձեզ հարգելի Վահե, կլինիկայի մենեջերն է գրում, շնորհակալություն մեզ դիմելու համար։ Ըստ ձեր նկարագրածի մեր գլխավոր բժիշկն ասեց, որ ձեզ մոտ լնդերի պարոդոնտոզ հիվանդություն է, բայց առանց հետազոտելու մասնագետը չի կարող հստակ դիագնոզ ասել։ Պետք է ժամանակ չկորցնեք, քանի դեռ ձեր մյուս ատամներն էլ չեք կորցրել, անմիջապես գաք խորհրդատվության, որն անվճար է, հետազոտվեք և մեր մասնագետի հետ քննարկեք ձեր բուժման պլանը։ Տնային պայմաններում, ձեր նկարագրած խնդրից ելնելով, ոչ մի դեղորայքային բուժում օգուտ չի տա։ Հերթագրման համար կարող եք զանգահարել 077 454 809, 095 454 809, 099 454 909, 012 454 809 հեռախոսահամարներով։ Առողջություն ենք մաղթում ։
question
Բարև ձեզ բժիշկ ջան ես կցանկանայի իմանալ ատամներս ամբողջությամբ ջարդվել է, մնացել է միայն արմատները հնարավոր է իմպլանտացիա անել, կամ ատամ հավակել, բոլորը ասում են որ պետք է պռոտեզ դնես, բայց ես չեմ ուզում պռոտեզ:
Անի Ղազարյան
answer
Բարև Անի միգուցե ինչ որ բան կարողանանք անել ,դրա համար անհրաժեշտ է կոնսուլտացիա տեղում և ծնոի նկար օրթո կամ կատե,և մենք կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։Դուք կարողեք գրանցվել և եթե ունեք հետազոտություններ ձեր հետ վերցրեք։
question
Բարև ձեզ, իմ 2,5, տարեկան տղայի ատամները սուր են աճել, ի՞նչ պետք է անենք, որ հիմնական ատամները նորմալ լինեն։ Շնորհակալություն
Հռիփսիմե Տերտերյան
answer
Բարև ձեզ .կլինիկորեն անհնարին է հասկանալ թե ինչպիսին կլինեն հիշնական ատամները ։Անհրաժեշտ է մանկական ստոմատոլոգի այցելություն։
Anna Matevosyan /Kids dentist/ Dentist - Anna
29.04.2022
unanswered questions not found



© 2024 Zub.am - Armenian dental clinics All rights reserved.